
«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Այս մասին հայտնեցին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։ Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1992թ․ հոկտեմբերի 16-ից։ 2020թ․ Հայաստանը դարձել է ՀՕԿ երկու տեխնիկական հանձնաժողովների անդամ.
1. Դիտարկումների, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողով
2. Եղանակի, կլիմայի, ջրի և հարակից շրջակա միջավայրի ոլորտներում ծառայությունների և կիրառությունների հանձնաժողով: