Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ԱՄՆ-ում Ալեքսանդր Դարչիևը մահացել է 66 տարեկանում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Կյանքից հեռացել է ականավոր դիվանագետ, փորձառու ղեկավար, բարի ընկեր և դաստիարակ։ Բարձրակարգ մասնագետ, ամերիկագետ Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևն աշխատում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկում»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։

Դարչիևը դիվանագիտական ծառայության մեջ էր 1992 թվականից։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում։

Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ստացել է 2016 թվականի փետրվարին՝ Կանադայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։ Այդ պաշտոնում նա աշխատել է 2014-2020 թվականներին։

 

30