Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ իրենք ճիշտ ուղղություն են բռնել երթևեկության կարգավորման հարցում։

«Խնդիրը գնալով ծանրանում է, և մենք ունենք մի քանի շերտանի խնդիրներ։ Խնդիր առաջին՝ Երևանում մարդատար ավտոմեքենաների քանակն էքսպոնենցիալ աճում է տարեցտարի։ Չկան սահմանափակումներ։ Չկան սահմանափակումներ հին տարեթվի ավտոմեքենաների համար, չկան սահմանափակումներ մեքենաների համար, որոնց արտանետումները վախենալու չափի են»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ առաջին հարցը, որը պետք է քննարկել, Երևանում մեքենաների քանակի սահմանափակումն է։

«Եթե մեզ ասեն՝ էլի սահմանափակումների մասին եք խոսում, ես ուզում եմ պնդել՝ այսօր մենք ապրում ենք սահմանափակումների պայմաններում, որովհետև այս քանակի մեքենաները բոլորիս սահմանափակել են։ Եվ ամենավատը՝ սահմանափակել են հանրային տրանսպորտը, որովհետև հանրային տրանսպորտը վատ չի աշխատում, որովհետև ավտոբուսներն ու տրոլեյբուսները քիչ են, այլ հանրային տրանսպորտը խնդիրներ է ունենում այն ժամերին, երբ մարդատար մեքենաների քանակով մենք ահռելի ծածկույթ ենք ապահովում, ու պիկ ժամերին մեր հանրային տրանսպորտը չի կարող հասնել կանգառ»,- ասել է նա։

Երկրորդը, ըստ Տիգրան Ավինյանի, մեքենա վարելու մշակույթն է. «Ավտոմեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է, և մենք պետք է այս մասին խոսենք»։

Նա անդրադարձել է նաև պարեկային ծառայության գործառույթներին՝ շեշտելով, որ նրանց ավելորդ գործառույթներ են վերապահվել, և պահանջում են արդյունք. «Մեղավորներ փնտրելը միշտ հեշտ է, իմ տեսանկյունից էլ երևի ամենահեշտը կարելի է ասել՝ «պարեկայինը»։ Բայց պարեկային ծառայությունը մեղավորություն չունի։ Ինչքանով մենք ծանրաբեռնել ենք նրանց անիմաստ ֆունկցիաներով, իրենք էլ իրենց՝ օրենսդրությամբ նախատեսված ֆունկցիաներն են անում»,- ասել է նա։

132