Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք՝ Եվրամիության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին, քանի որ կազմակերպիչները երկրից հրավիրել են միայն ԵՄ-ում Վրաստանի դեսպանին։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Վրաստանը պատշաճ մակարդակով հրավեր չի ստացել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք միջոցառմանը, այդ թվում՝ փոխկապակցվածության հարցերով նախարարական գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հետևաբար, Վրաստանի ներկայացուցիչը նշված հանդիպմանը չի մասնակցի»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունից ընդգծել են, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հանդիպումներին՝ պատշաճ մակարդակով հրավեր ստանալու դեպքում։

Նշվում է, որ Բրյուսելին հայտնի է վրացական կողմի դիրքորոշումը։

143