Ծրագրային խափանման հետևանքով ուղարկված սխալ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում․ ՀայՓաս
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Ծրագրային խափանման հետևանքով որոշ քաղաքացիներին ուղարկվել է փաստաթղթի պատրաստ լինելու մասին սխալ ծանուցում։
Հայտնում ենք, որ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ փաստաթուղթը հնարավոր է ստանալ կենսաչափական տվյալները հանձնելուց հետո՝ 14-րդ աշխատանքային օրը։ Ուստի, խնդրում ենք փաստաթուղթը ստանալու համար մոտենալ սպասարկման կենտրոն կենսաչափական տվյալները հանձնելուց հետո 14-րդ աշխատանքային օրը և անտեսել այն ծանուցումները, որոնք ուղարկվել են դրանից առաջ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
19 Նոյեմբեր, 2026 13:36
219