Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն, Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նախագահության շրջանակում, առցանց ձևաչափով անցկացրել է աշխատաժողով՝ նվիրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմներին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը ռիսկերի վերլուծության և գնահատման գործընթացներում և միջգերատեսչական համագործակցության զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Աշխատաժողովի ընթացքում կարևորվել է ՍԾՏՀ անդամ պետությունների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև քննարկվել են կարգապահական ռիսկերի բացահայտման և գնահատման ժամանակակից մոտեցումները։

Քննարկման ընթացքում ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության աշխատակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով ռիսկերի թիրախավորման գործընթացում «Մեկ պատուհան» համակարգի կիրառման հնարավորությունները, ռիսկերի վերլուծության և գնահատման գործընթացների ավտոմատացման նպատակով արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) գործիքների կիրառման փորձը, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովմանն ուղղված տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները։

Աշխատաժողովը կարևոր հարթակ է ՍԾՏՀ անդամ պետությունների միջև մասնագիտական համագործակցության ամրապնդման, ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացման և նորարարական գործիքների կիրառման խթանման համար։

204