Համաձայն նոր օրենքի՝ Լեհաստանում կինը իրավունք չունի ազատվել երեխայից, նույնիսկ եթե պտուղն անբուժելի պաթոլոգիաներ ունի։

 

Հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքից հետո Լեհաստանում առաջարկել են «լացի սենյակներ» ստեղծել, գրում է լեհական Notes-ը:

 

Նախաձեռնողներն օրինագիծը ներկայացրել են Լեհաստանի արդարադատության նախարարությանը։ Նրանք առաջարկում են ստեղծել հատուկ հաստատություններ, որտեղ հղիները, որոնք ցանկանում են աբորտ անել, սակայն օրենքով չեն կարող, գնան և խոսեն հոգեբանի հետ։ Այստեղ նրանք կկարողանան ազատվել սթրեսից և լաց լինել, ստանալ սոցիալական աջակցություն։

 

Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջին Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց երկրում հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքը խստացնելու մասին։ Այն Եվրոպայում ամենախիստն է: Կինը իրավունք չունի ազատվել երեխայից, նույնիսկ եթե պտուղն անբուժելի պաթոլոգիաներ ունի: Աբորտ թույլատրվում է միայն բռնաբարության, ինցեստի կամ կնոջ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում:



Աղբյուր՝ armeniasputnik.am

622