Սուքիասյանները ոչ մի կապ չունեն ադամանդագործության հետ. Աննա Մկրտչյանը՝ կեղծ լուրերի մասին
«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ անհայտ ծագման մի աղբյուրից կեղծ լուր է տարածվել, որն արտատպվում է նաև որոշ կայքերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի ադամանդագործության հետ, որևէ գործարան չի պատկանում Սուքիասյանների ընտանիքին և տարածված տեղեկություններն ակնհայտ սուտ են։ Դրանք նպատակ ունեն Սուքիասյանների բարի համբավն արատավորելու»:
«Հարկ ենք համարում նշել նաև, որ Սուքիասյանների համար անընդունելի են բոլոր նրանք, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց և խաբում են պետությանը: Մեզ համար անընդունելի է նաև խոսքի ազատության անվան տակ դիտավորությամբ կեղծ և հորինված լուրեր տարածելը»:
08 Փետրվար, 2021 21:35
1144
Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններն այս տարվա 6 ամսում վճարել են 40 միլիոն դոլար հարկ
29 Հուլիս, 2026 21:00
Սուքիասյանների ընտանիքի մասին ֆեյք օգտատերը սուտ լուրեր է տարածել. Աննա Մկրտչյան
11 Նոյեմբեր, 2020 18:33
Սուքիասյանների ընտանիքը ևս 50 միլիոն դրամ գումար է փոխանցել բանակին
02 Հոկտեմբեր, 2020 20:56