Բրիտանացի դիզայներ և նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի բիզնեսը ֆինանսական լուրջ կորուստներ է կրել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով բրիտանական պարբերականին, Victoria Beckham Ltd ընկերությունը, որը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, հայտարարել է տարեկան կտրվածքով 16 մլն դոլարի չափով կորստի մասին:

Մեկ ամիս առաջ Victoria Beckham Holdings ընկերությունը, որը պատասխանատու է ապրանքանիշի հագուստի և այլ ապրանքների վաճառքի համար, տեղեկացրել էր ընդհանուր առմամբ 23,1 մլն դոլարի կորստի մասին:

Ինչպես նշվում է, դա մեծ հարված է 46-ամյա դիզայների բիզնեսին: Վերջինս կոսմետիկ պարագաների և մաշկի խնամքի միջոցների շարք էր թողարկել 2019 թվականի հունվարին, որի վաճառքից ստացված միջոցները պետք է փոխհատուցեին հագուստի ապրանքանիշի՝ նախկինում գրանցած կորուստները:

2020 թվականի հունիսին հայտնի էր դարձել, որ Վիկտորյա Բեքհեմը 8 մլն դոլարի վարկ է վերցրել իր նորաձևության կասյրությունը սնանկացումից փրկելու համար:

 

Աղբյուր՝ tert.am

21 Փետրվար, 2021 22:15
229
; ;