Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Անի համայնքի Իսահակայն գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ աճեցրել է կանեփ և դրանից պատրաստած մարիխուանան պահում է տանը։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված զննությամբ գոմում և խորդանոցում հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ և թղթե փաթեթներում ու ապակե տարաներում լցված մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա։

Տղամարդը հայտնել է, որ մարիխուանան ինքն է պատ

րաստել ու պահել անձնական օգտագործման համար։

Նախաքննությունը շարունակվում է։

60