Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների մատակարարման խափանումները գլոբալ հետևանքներ են ունենում, որոնք դրսևորվում են այնպիսի երևույթներով, ինչպիսիք են եվրոպական երկրներում տեղի ունեցող բողոքի ակցիաները և վառելիքի գների աճը։
Այս տեսակետը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ցանկացած խափանում կամ առճակատում հանգեցնում է հետևանքների, որոնք դուրս են գալիս մեր տարածաշրջանի սահմաններից՝ ազդելով էներգետիկ անվտանգության, շուկայի կայունության, ինչպես նաև ամբողջ աշխարհում արտադրողների և սպառողների տնտեսական շահերի վրա։ Բավական է նայել եվրոպական երկրներում ընթացող բողոքի ակցիաներին, ինչպես նաև Եվրոպայում և Ամերիկայում գնաճի և վառելիքի գների կտրուկ աճին»,- նշել է նա։
Արաղչին նաև մատնանշել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճը՝ նշելով, որ ձմեռային սեզոնին ընդառաջ պաշարների մակարդակն ավելի ցածր է, քան մեկ տարի առաջ էր։