Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել:

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի հետ մասնակցում ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որը կայացել է Չինաստանի Նինբո քաղաքում, որտեղ օրեր անց կմեկնարկի աշխարհի առաջնությունը։

Քննարկվող հարցերի թվում են եղել հաջորդ տարի՝ 2027 թվականին, Երևանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը վերաբերող հարցերը»,- գրել է Հարությունյանը:

107