
Բարերարների միջոցներով նորոգման աշխատանքներ են իրականացվում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի միջնակարգ դպրոցում, որի շենքը ռմբակոծվել էր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թշնամու կողմից։ Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչությունից, ռմբակոծության հետևանքները վերացնելու նպատակով դպրոցում այս տարվա փետրվարի 10-ից մեկնարկել են մի շարք վերանորոգման աշխատանքներ: Նախաձեռնությունը հեղինակը VIWA բարեգործական ընկերության նախագահ Գևորգ Ղարաբեկյանն է, աշխատանքներն իրականացնում է «Զավեն-Աշոտ» ՍՊԸ-ն: Կողմերի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում դպրոցում այս օրերին կատարվում է 6 դասասենյակի, գրադարանի, ուսուցչանոցի եւ 1 առանձնասենյակի վնասված եւ քայքայված փայտե պատուհանների ամբողջովին փոխումը նոր մետաղապլաստե պատուհաններով, նոր պատուհանագոգերի տեղադրում:
Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են 2 դասասենյակի դռներ, կատարվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցում շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել մինչև մարտի 6-ը: