Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացած երկրների (LDC) 5-րդ համաժողովի շրջանակում իրականացված «Ստամբուլից Դոհա - դեպի նոր տասնամյակի գործընկերություն LDC երկրների համար» խորագրով Աֆրիկայի տարածաշրջանային վերանայման ժողովի բարձր մակարդակի բացման նիստին:

Նշենք, որ Թուրքիան LDC-ի  բարեկամական խմբի համանախագահող երկիր է:

Նրա խոսքով՝ Թուրքիան որպես համանախագահող երկիր շարունակելու է մեծացնել ներկայությունը Աֆրիկայում: Նա հայտնել է, որ իրենց դիվանագիտական առաքելությունների թիվը 2002թ. մինչև այժմ 12-ից 42-ի են հասցրել:

«Շուտով Տոգոյում և Գվինեա-Բիսաուում կբացվեն մեր դեսպանությունները»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն ելույթում նաև նշել է, որ այս ընթացքում LDC երկրները զգալի առաջընթաց են գրանցել աղքատության դեմ պայքարում, սակայն միայն երեք երկրներ են LDC կատեգորիայում հասել են որոշակի մակարդակի:

23 Փետրվար, 2021 11:11
51
; ;