Գավառի N2՝ հիմնովին վերակառուցված դպրոցը շուտով իր դռները կբացի աշակերտների առաջ: Սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ և խիստ վթարային վիճակում էր գտնվում։ Նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդումը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ։
 

Այս դպրոցը ևս կահավորվել է մասնագիտացված դասասենյակներով, լաբորատորիաներով, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- նշել է Պապիկյանը։

24 Փետրվար, 2021 09:31
183
; ;