Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, իր հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ տեսախցիկների առջեւ հայտնվել Է իր ամուսնու հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրերս Ցանցում հայտնվել Է աստղային զույգի փոդքասթի տեսագովազդը, որը նկարահանվել Է Կալիֆոռնիայում գտնվող նրանց առանձնատանը: Ամուսինների փոդքասթները թողարկվում են Spotify-ով: Ակտիվիստներին նվիրված դեբյուտային թողարկումը, որն իրեն առավել ցայտուն դրսեւորել Է անցած 2020 թվականին, հունվարին յոթերորդ տեղն Է զբաղեցրել ծառայությունում: Հարրիի խոսքով՝ զրույցների իրենց նոր ձեւաչափը «ոգեւորում Է, մարտահրավեր Է նետում եւ ուսուցանում»: Հարմարավետ ընտանեկան մթնոլորտում ձայնագրման համար Մեգանը հագել Էր 4 հազար դոլար արժողությամբ բաց գույնի զգեստ՝ կիտրոնի ապլիկացիայով, կրել Էր Ecksand-ի՝ 2 հազար դոլար արժողությամբ ժամացույց եւ ոսկե մատանի, Cartier-ի՝ 7 հազար դոլար արժողությամբ թեւնոց եւ արքայազն Հարրիի մոր՝ արքայադուստր Դիանայի ոսկե ժամացույցը, որը գնահատվում Է 25 հազար դոլար: Արքայազնը հագել Էր ճերմակ բլուզ եւ սեւ տաբատ: Զույգն սպասում Է արդեն երկրորդ զավակին: Գրեթե երկու տարի առաջ նրանք որդի ունեցան՝ Արչի Հարիսոն Մաունթբեթեն-Վինձորը, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ութերորդ ծոռն Է: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ բրիտանական թագավորական ընտանիքը ցուցադրել Է նորածին Օգոստոսի առաջին լուսանկարը:

24 Փետրվար, 2021 16:31
159
; ;