Բրիտանիայի Սասեքսի դքսուհի Մեգանը լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային՝ դստերը, ում անվանակոչել են թագուհի Էլիզաբեթի ու արքայազն Հարրիի հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի անունով: Լուրը հայտնում է Al Jazeera-ն:

Լիլիբեթ «Լիլի» Դիանան ծնվել է ուրբաթ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարայի հիվանդանոցում, որին ներկա է եղել արքայազն Հարրին:

«Հունիսի 4-ին մենք շնորհավորանքներ ստացանք մեր դստեր՝ Լիլիի աշխարհ գալու համար: Նա ավելին է, քան մենք կարող էինք երբևէ պատկերացնել: Շնորհակալ ենք ամբողջ աշխարհից ստացվող ​​սիրո խոսքերի ու աղոթքների համար: Մայր ու դուստր իրենց լավ են զգում և արդեն տանն են»,- ասվում է Հարրիի և Մեգանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1179