Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ ІІ-ի թոռանը՝ Հարրիին ու նրա կնոջը՝ Մեգան Մարքլին գողության համար մեղադրանք են ներկայացրել: Խոսքը 425 հազար դոլարի մասին է:

 

Daily Mail-ի հաղորդած տեղեկությամն համաձայն՝ ենթադրվում է, որ այն անհետացել է «Sussex Royal» բարեգործական ֆոնդից:

 

Հաղորդվում է նաև, որ գումարի կեսը հավանաբար օգտագործվել է փաստաթղթավորման համար, մյուս մասը, որը պետք է ուղղվեր աղքատներին օգնություն տրամադրելուն, հայտնվել է «Travalyst» ընկերության հաշվին: Այս ընկերության բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Հարրիին:

Փորձագետները քննել են միջադեպը և եզրակացությունը հրապարակել «Mirror» պարբերականում:

Մեղադրանքների հետ կապված հատուկ հետաքննություն է իրականացրել բարեգործության մասով հատուկ հանձնաժողովը:

«Հանձնաժողովն ավարտել է ստուգումը և հանգել այն եզրակացության, որ բարեգործական կազմակերպության գործունեությունն օրինական է և պատշաճ»,- ասված է փաստաթղթի մեջ:

3159