39-ամյա արքայազն Ուիլյամը չի պարզել հարաբերությունները եղբոր՝ 36-ամյա Հարիի հետ։ Դիանայի ավագ որդին ցանկանում է դա անել եղբոր կնոջ ներկայությամբ։

Դիանայի որդիները մի քանի օր միասին են անցկացրել։ Բայց թագուհու թոռներն այդպես էլ լուրջ զրույց չ են ունեցել, որը վերջակետ կդներ իրենց լարված հարաբերություններին։ Ուիլյամը եղբոր հետ միտումնավոր քննարկել է ֆուտբոլն ու այլ իրադարձություններ, որոնք ոչ մի կապ չունեն նրանց վեճի հետ։

Քեյթ Միդլթոնի եւ Մեգան Մարքլի ամուսինների միջեւ անհարմար իրավիճակ է ստեղծվել նրանց համատեղ այցի ժամանակ: Եղբայրները ներկա են գտնվել Քենսինգթոնյան պալատի այգում Ուելսի արքայադստեր հուշարձանի բացմանը։ Միապետի ընտանիքի մյուս անդամները բաց են թողել միջոցառումը, որպեսզի Ուիլյամն ու Հարին կարեւոր պահը կիսեն միմյանց հետ։

«Ինչ խոսակցություններ էլ որ եղած լինեն արքայազների միջեւ, դրանք անլուրջ էին։ Ուիլյամը գիտի, որ Մեգանը պետք է մոտ լինի խնդիրները քննարկելու համար: Քանի որ խոսակցություններին պետք է ներկա լինի նաեւ նա», - ասել է թագավորական փորձագետ Ռիչարդ Էդենը «Palace Confidential» ծրագրում։

Բրիտանացիները տխրել են, թե ինչպես է կայացել արքայազների հանդիպումը։ Թագավորական ընտանիքի երկրպագուները վախենում են, որ Ուիլյամն ու Հարին կարող են չափից ավելի ձգձգել հաշտությունը եւ արդեն ընդմիշտ կորցնել նախկին կապը: Հույսը մնում է Քեմբրիջի դուքսերի՝ Ամերիկա կատարելիք այցը։

«Որքան երկար նրանք ձգձգեն, այնքան դժվար կլինի խոսակցությունը», Ուիլյամը ճիշտ է, առանց Մեգանի խոսակցությունը իմաստ չունի։ Նա Հարիի վրա ուժեղ ազդեցություն ունի։ Եվ նրա խոսքը կլինի վերջնականը», «Որքանանհարմար էր նրանց համար հանդիպման ժամանակ։ Նման կարեւոր իրադարձություն, իսկ ուրախությունը կիսել չստացվեց», - գրել են օգտատերերը։

Հարին լքել է Բրիտանիան։ Պալատի ծառայությունը նրա համար կազմակերպել է ոստիկանության կողմից պահպանվող մինիվեն, որով արքայազնին տեղափոխել են Հիթրոու օդանավակայան։ Հարին ցանկանում էր որքան հնարավոր է շուտ հայտնվել սիրելիի, որդու եւ դստեր կողքին։

Աղբյուրը՝ Cosmo.ru/ style.news.am

1326