
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 02 ՆԻՍՏ
Փետրվարի 26-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու թիվ 02 հերթական նիստը, օրակարգում ներառված էր 7 հարց.
1. Օրակարգը հաստատելու մասին
2. Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու` 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
4. Տեղական վճարի արտոնություն սահմանելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 22-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
6. Օգնություն հատկացնելու մասին
7. Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին
Նիստը վարում էր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, բոլոր 7 հարցերը միաձայն ընդունվեցին:
Նիստի արձանագրությունը տեղադրվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքում: