
2020 թվականի աշնանը Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիացի վարձկանների խումբը բարձր աշխատավարձի խոստումներով հայտնվեց արցախա-ադրբեջանական սահմանին՝ տեղում հանդիպելով բռնության, նվաստացման և մահվան:
Հետաքննություններ իրականացնող The Grayzone կայքի լրագրող Լինդսի Սնելը զրուցել է սիրիական խմբավորումների որոշ անդամների հետ, որոնց անունները, անվտանգության նկատառումներից ելնելով, փոխվել են:
2020 թ. հուլիսին Սիրիայի ազգային բանակի զինյալները տեղեկացել են Ադրբեջան տեղափոխվելու մասին: Այս երկրի մասին նրանց մեծ մասն անգամ չէր լսել: Զինյալներին հայտնել էին, որ նրանք ծառայելու էին որպես սահմանապահներ, և առաջադրանքը լինելու էր հեշտ ու առանց մարտերի:
2020 թ. նախապես Լիբիա մեկնած վարձկաններն այնուհետև դարձել են Արցախի պատերազմի մասնակից: Նրանք բողոքել են, որ իրենց ստել են գործուղվելու պատճառի մասին: «Նրանք մեզ ասացին, որ աննշան մարտեր կլինեն,- ասել է «Սուլթան Մուրադ» խմբավորման զինյալներից մեկը: - Բայց հիմա մեր զոհված զինվորների մարմիններն ընկած են փողոցներում»:
Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ու Թուրքիան պատերազմ են սկսել Արցախում, Իդլիբի «Համզա» խմբավորման զինյալ Ահմադ Խալեդը չի կարողացել կապ հաստատել Ադրբեջան մեկնած իր սիրիացի եղբոր, զարմիկների և համագյուղացիների հետ: Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո Խալեդը WhatsApp-ում մի շարք ձայնային հաղորդագրություններ է ստացել Ադրբեջանում գտնվող եղբոր կողմից:
«Սկզբում նրանք վերցրին մեր հեռախոսները,- ասել է նա ՝ ծանր պայթյունների ֆոնին: - Եվ հիմա, համացանցը, սովորաբար, չի աշխատում: Նրանք մեզ ուղղակիորեն նետեցին մարտի մեջ: Մեկնելուց առաջ նրանք ասել էին, որ մարտեր չեն լինելու, և մենք պարզապես պաշտպանելու ենք ադրբեջանական սահմանը, բայց արդեն մեր խմբից 5-ը մահացել են հրետակոծությունից: Մենք չգիտենք, թե որտեղ ենք: Մենք պետք է հեռանանք այս վայրից»,- տեղեկացրել է զինյալը:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: