
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ
Հարգարժան տիկնայք` սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր,
Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ:
Մարտի 8-ից սկիզբ առնող կանանց մեկամսյակը թող կրկնապատկի Ձեր ուժն ու գեղեցկությունը, Ձեր օրերը լցնի անսահման սիրով ու ջերմությամբ`իրականություն դարձնելով Ձեր երազանքներն ու արդարացնելով սպասումները:
Օգտվելով այս գեղեցիկ տոնի ընձեռած առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ առանձնահատուկ վերաբերմունքը, սերն ու խոնարհումն արտահայտել մեր հերոսածին մայրերին` մաղթելով նրանց ոգու ամրություն և մխիթարություն:
Հարգելի կանայք, ապրեք առողջ և շարունակեք Ձեզ բնորոշ իմաստնությամբ ամրապնդել ու ընդլայնել բարու և լույսի տիրույթները` հանուն Ձեր ընտանիքների բարօրության և մեր հայրենիքի շենացման:
Աստված պահապան բոլորիդ: