«Աստանայի» սերբ պաշտպան Անտոնիո Ռուկավինան գովեստի խոսքեր է ասել ղազախական ակումբի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի հասցեին:

«Մենք ունենք Մարին Տոմասով ու Տիգրան Բարսեղյան: Ղազախստանում յուրաքանչյուր ակումբ ունի անհատապես ուժեղ խաղացողներ, որոնք կարող են միայնակ վճռել հանդիպման ելքը»,- ասել է Անտոնիո Ռուկավինան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա «Աստանայի» ու Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» ֆուտբոլիստների միջև մեծ տարբերություն, փոխանցում է meta-ratings.kz-ը:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը 2019-ին ղազախական «Կայսարից» է տեղափոխվել «Աստանա», որի կազմում Ղազախստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 18 խաղի, դարձել 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի ու Sports.kz կայքի վարկածով նա ընդգրկվել էր մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Վերջերս «Աստանայի» կազմը համալրել էր նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

 

Աղբյուր՝ sport.news.am

1756