ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան է հաստատվել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն. Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին:

«Առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն: Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը՝ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողին չսպասել մինչև եռամսյակի ավարտը և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Կարգավորումը հնարավորություն կտա տնտեսվարողին ավելի արագ տնօրինելու շրջանառու միջոցները և այն ներարկել դեպի տնտեսություն: Միաժամանակ՝ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 միլիոն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար, և ըստ այդմ՝ եռամսյակային կտրվածքով այդ հնարավորությունը պարզեցված ընթացակարգով հարկի գումարներ ստացող տնտեսվարողների համար եռապատկվում է:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

429