«Երևանի 2800-ամյակի այգուց» գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Տիգրան Կ.-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։
15 Մարտ, 2021 19:13
1892
Ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը
06 Ապրիլ, 2026 18:49
«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
10 Հոկտեմբեր, 2025 20:03
«Երևանի քաղաքապետի գավաթ» 2025 բասկետբոլի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող «Երևան» թիմը
28 Հունիս, 2025 23:21