Երրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում օրերս նշվել է զորամասի կազմավորման տարեդարձը։

Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասի անձնակազմն ակտիվորեն մասնակցել է վերջին մարտական գործողություններին և փայլուն իրականացրել առաջադրված մարտական խնդիրները։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գ․ Խաչատուրովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարձր պատրաստվածության, պատասխանատվության և զինվորական պարտքը պատվով կատարելու համար։ Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված ծառայակիցների հիշատակին։ Ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողներ էլ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

1291