Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լավագույն ֆուտբոլիստն է, որին նա երբևէ մարզել է:

«Լևանդովսկին լավագույն խաղացողն է, որին երբևէ մարզել եմ: Անարդար կլիներ նշել այլ խաղացողի: Եթե յուրաքանչյուր ֆուտբոլիստ զարգանար Լևանդովսկու պես, երբ ես առաջին անգամ նրան տեսա Պոզնանի «Լեխում», ապա ֆուտբոլը կլիներ անհավանական: Բոլոր խաղացողները կլինեին ֆենոմենալ:

Նա բացարձակ մեքենա է: Լևանդովսկին ամեն ինչ արեց գոլ խփող մեքենա դառնալու համար: Նա շատ լավ գիտի՝ ինչ պետք է անել ցանկացած դրվագում: Շնորհակալ եմ նրան ու մյուս խաղացողներին, որոնք ինձ դարձրին լավ մարզիչ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Լևանդովսկին 2010-2014 թվվականներին Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:

 

Աղբյուր՝ sport.news.am

860