Կոոպերացիայի զարգացումը ավիաշինական ճյուղում դիտվում Է որպես գերակա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողվի (ԵԱՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը:

«ԵԱՏՄ-ի համար առանձնապես նշանակալից ուղղություն Է ճանաչվել կոոպերացումն ավիաշինության բնագավառում: Արդյունքը կարող Է դառնալ սեփական արտադրանքի ստեղծումը, որն ապագայում ունակ լինի մրցակցելու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համաշխարհային արտադրողաների հետ»,- նշել Է ԵԱՏՀ-ի նախարարը «ՍԲ: Բելառուս սեգոդնյա» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 19-ին:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի ներկայացուցչի խոսքով՝ ավիաշինության բնագավառում համատեղ նախագծերը կնպաստեն ԵԱՏՄ-ի՝ սեւ եւ գունավոր մետաղների արտադրության կարողությունների բեռնմանը, պահանջված կլինի միկրոԷլեկտրոնիկայի, սարքաշինության եւ հաստոցաշինության արտադրանքը: Ամբողջությամբ վերցված, ասել Է Քամալյանը, Եվրասիական տնետսական հանձնաժողովը ԵԱՏՄ-ի պետությունների հետ համատեղ ծավալել Է «գերակա ճյուղերում՝ մեքենաշինության, Էլեկտրասաքավորումների արտադրության, ավտոմոբիլաշինության, մետաղագործական արատդրության, թեթեւ արդյունաբերության բնագավառումներում կոոպգերացիոն կապերի զարգացման համալիր աշխատանք» Նախարարը հայտնել Է, որ ներկայումս ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով պատարստվում Է ընդունման փաստաթուղթ արդյունաբերական համագործակցության ռազմավարության մասին:

«Գլխավոր խնդիրը, որի լուծմամբ մենք պետք Է զբաղվենք, ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության բարձրացումն Է տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակ անցելու միջոցով՝ արդյունաբերական կոոպերացման, ինչպես նաեւ ինովացիոն զարգացման եւ արդյունաբերության թվային կերպափոխման խթանման շրջանակներում»,- նշել Է ԵԱՏՀ-ի նախարարը:

ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1in.am

19 Մարտ, 2021 15:55
177
; ;