«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 21-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած, իր ձևաչափով եզակի «Որակի նշան» մրցանակաբաշխությունը: Մրցանակակիրները որոշվել են բժշկական ասոցիացիաների տրամադրած տվյալների, պացեիենտների շրջանում իրականացված հարցումների և լրագրողական հետաքննությունների արդյունքում:

Արցախյան 3-րդ պատերազմին մասնակցության, հայրենիքին անմնացորդ նվիրման և մարտական գործողություններում հերոսական վարքի դրսևորման համար «Արցախյան պատերազմի նվիրյալ սպա» մրցանակին արժանացան Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը, գնդապետ Վարդան Ղահրիյանը և փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը:

Հայրենական բժշկության մեջ նորարարական մտքերի ու գաղափարների ներդրման, վիրաբուժության մեջ մեծ ավանդի համար «Վիրաբուժության ռահվիրա 2020» մրցանակին արժանացավ Հովհաննես Սարուխանյանը: Մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղված աշխատանքի համար «Տարվա բժիշկ» մրցանակին արժանացան Մուշեղ Միրիջանյանը, Սևակ Շահբազյանը, Հայկ Հովհաննիսյանը, Արտակ Պետրոսյանը, Բաբկեն Մկրտչյանը, Արամ Բադալյանը, Արմինե Հարոյանը, Լևոն Մխիթարյանը, Նոնա Մարտիրոսյանը, Արամ Գառնիկի Սեդրակյանը, Արայիկ Ոսկանյանը,Գագիկ Ջիլավյանը,Արման Պարգևի Հակոբյանը, Աշոտ Սիրունյանը, Վիգեն Ղուլունցը, Աննա Տողրամաջյանը, Կարինե Կիրակոսյանը, Ինեսա Կարապետյանը, Աննա Չոբանյանը, Լիլիթ Ոսկանյանը, Սոնա Սեդրակյանը, Գնել Գեորգի Անանյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Շմավոնյանը, Ռոբերտ Ասլանյանը,Գոռ Գոգչյանը, Արմեն Օքրոյանը, Խորեն Մարտինի Պետրոսյանը, Կարապետ Մոմջյանը,Հասմիկ Ղազինյանը, Գագիկ Հեբոյանը, Համլետ Հայրապետյանը, Կարեն Պետրոսյանը, Կարեն Սևտերտերյանը, Քրիստինա Ռաֆաելի Ջամալյանը, Կոստան Գալումյանը, Նարինե Պետրոսյանը, Աննա Միրզոյանը, Սամվել Սահակյանը, Սևակ Մարտիրոսյանը, Աղավնի Զարաֆյանը,Կարինե Բաբայանը,Արմեն Աբրահամյանը, Գրիգորի Առուստամյանը,Սամվել Սոկրատի Գևորգյանը, Վահան Գևորգյանը և Մարատ Զաքարյանը:

 

«Որակի նշան 2020» մրցանակաբաշխությանը ներկա էին երևանյան և մարզային, ինչպես նաև` Արցախի տարբեր բուժհաստատությունների առաջատար մասնագետները: Մրցանակաբաշխությունը իրականացվում է «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։

 

22 Մարտ, 2021 19:04
170
; ;