Մահացել է օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցած հայ ըմբիշը
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ չեմպիոն, օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նազար Ալբարյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 1959 թվականին։ 1962-ին լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ Վեց անգամ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին։ Նա 1967թ ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի չեմպիոն է։ 1968թ մասնակցել է Մեխիկոյում կայացած օլիմպիական խաղերին։ Ազատ ոճի ըմբշամարտի 52 կգ քաշային կարգում հայաստանցի մարզիկը գրավել է 4-րդ տեղը։
Նազար Ալբարյանի հոգեհանգիստը և հուղարկավորությունը կկայանա նրա հայրենի Փարպի գյուղում (Արագածոտնի մարզ)։
30 Մարտ, 2021 20:44
866
Պուտինը ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրություն չունի․ Կրեմլը՝ Գերմանիայի կանցլերին
09 Դեկտեմբեր, 2025 14:25
Սիմոնյանը ընդմիշտ կմնա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ․ Ռաուլ Ռիանչո
24 Նոյեմբեր, 2025 12:09
Ներկայացվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման ապրիլի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը
08 Մայիս, 2025 12:16
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23 Հուլիս, 2026 13:32
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
09 Հուլիս, 2026 19:54
Շարա Բուլետը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան
20 Հունիս, 2026 21:01
Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան
31 Հուլիս, 2026 13:20
Արթուր Նազարյանը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
29 Հուլիս, 2026 21:47
Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն
29 Հուլիս, 2026 19:58