Կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի հերթական նիստի շրջանակներում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց այս տարի բուհերում ընդունելության կարգը։

«Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն ու կոնկրետ մասնագիտությունը, և կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն՝ վճարովի, անվճար: Ի դեպ, բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքներն ու թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի:

Երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն ունի հանձնած: Եվ կանցկացվի երկրորդ փուլով մրցույթը գումարային ավելի բարձր բալ ստացած ուսանողների միջև»,- ասաց Դումանյանը։

Նախարարի խոսքով, այս տարի կանցկացվի ընդունելության՝ երկուսից ոչ ավելի քննություն, ի տարբերություն նախորդ տարվա:

1399