Դավիդ Ալաբան ռեկորդ է սահմանել «Բավարիայում»

Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դարձել է Մյունխենի «Բավարիայի» պատմության մեջ Գերմանիայի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած օտարերկրացի ֆուտբոլիստը։
Բունդեսլիգայի 27-րդ տուրի հանդիպումը (1։0 հաշվով հաղթել է «Բավարիան») «ՌԲ Լայպցիգի» հետ 274-րդն էր Դավիդ Ալաբայի համար Գերմանիայի առաջնություններում, հաղորդում է Opta-ն։
Նախորդ ռեկորդակիրը ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին էր, որն այժմ հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում»։
Գերմանիայի առաջնության 27 խաղից հետո «Բավարիան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդը «ՌԲ Լայպցիգն» է՝ 57 միավոր։
Աղբյուր՝ sport.news.am
04 Ապրիլ, 2021 16:59
583
Անչափ շնորհակալ եմ Հայաստանին, որ ինձ պատիվ է ընձեռվել լինել այս միջոցառման մասնիկը․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ
25 Ապրիլ, 2023 18:55
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահը՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ
02 Փետրվար, 2022 15:36
Դավիթն ընկել է հրադադարից ժամեր առաջ Շուշիի մատույցներում. հայրենի Աճարկուտում այսօր բացվեց նրա կիսանդրին (լուսանկարներ)
07 Նոյեմբեր, 2021 20:22