Ռումինացի մարզիչը հեռացել է թիմից ապրիլմեկյան կատակի պատճառով

Ռումինիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ինդուստրիա Գալդա դե Ժոս» թիմն ապրիլի 1-ին կեղծ հրապարակում է արել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆան Ֆոգորոսիի պաշտոնանկության մասին, իսկ նա իրոք հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է լրագրող Էմանուել Ռոշին Թվիթերի իր միկրոբլոգում:
Ապրիլի 1-ին ակումբի ղեկավարությունը alba-sport.ro կայքին խնդրել է նորություն հրապարակել այն մասին, որ Ստեֆան Ֆոգորոսին հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից՝ 3 անընդմեջ պարտությունից հետո:
Մարզիչն անմիջապես հասկացել է, որ դա կատակ է, բայց այնքան է վիրավորվել, որ չի ներկայացել մարզմանն ու որոշել է հեռանալ թիմից:
Ռումինիայի երրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության 14 տուրից հետո «Ինդուստրիան» վերջին հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով ընդամենը 4 միավոր:
Աղբյուր՝ armsport.am
04 Ապրիլ, 2021 19:23
629
Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել
05 Մայիս, 2025 23:47
Ռումինիայում գնացքների բախվման հետևանքով 28 վիրшվոր կա
04 Մայիս, 2025 21:00
Ռումինիայից գնված 72 հատ սառնարանները բեռնվել են բեռնատարը, որից հետո կապը կորել է վարորդի հետ
29 Մարտ, 2025 11:08
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
11 Ապրիլ, 2025 19:09
ՀՀ նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
05 Դեկտեմբեր, 2024 19:00
Միրզոյանն ու Սեժուրնեն այցելել են Վեդիի ջրամբար․ անդրադարձ է կատարվել ծրագրի՝ համայնքում տնտեսական զարգացմանը
16 Սեպտեմբեր, 2024 01:21