
Աշխարհի ամենամեծ թվով միլիարդատերեր ունեցող քաղաքը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Պեկինը։ Անցյալ տարվա արդյունքներով, այնտեղ ապրել է 100 միլիարդատեր, ինչը մեկով ավելի է, քան Նյու Յորքում։ Այս մասին են վկայում Forbes-ի միլիարդատերերի ցուցակի տվյալները։
Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում Չինաստանի մայրաքաղաքում հայտնվել է 33 նոր միլիարդատեր, այն դեպքում, երբ Նյու Յորքում՝ միայն յոթը: Ընդ որում, Պեկինի բնակչությունը կազմում է 21 մլն մարդ՝ 2,5 անգամ ավելի, քան Նյու Յորքում (8,4 մլն)։
Պեկինի ամենահարուստ բնակիչը՝ Չժեն Իմինը, ByteDance ընկերության հիմնադիրն է, Tiktok-ի սեփականատերը։ Նրա կարողությունը 35,6 մլրդ դոլար է, Նյու Յորքում ամենահարուստը քաղաքի նախկին քաղաքապետն ու գործարար Մայքլ Բլումբերգն է՝ 59 մլրդ դոլար կարողությամբ:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջատար միլիարդատերերի թվով (724 մարդ)։ Չինաստանը երկրորդ տեղում է, հաշվի առնելով Հոնկոնգն ու Մակաոն (698 մարդ)։ Ընդ որում, վերջին տարվա ընթացքում Չինաստանում հայտնվել են ռեկորդային՝ 210 նոր միլիարդատերեր։ Ցուցակում տեղ են գտել Հնդկաստանը (140), Գերմանիան (136) եւ Ռուսաստանը (117):