Հորդանանի թագավոր Աբդուլան եւ նախկին թագաժառանգ ու թագավորի զարմիկ Համզան առաջին անգամ տարաձայնություններից հետո երկրում հրապարակավ ներկայացել են հանրության առջեւ եւ մասնակցել արարողությանը, որը նվիրված էր երկրի անկախության 100-ամյակին, հաղորդում է Reuters-ը:

Պետական ԶԼՄ-ները ցույց են տվել միապետին եւ թագավորական ընտանիքի մյուս անդամներին, որոնք ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին եւ թագավորական ընտանիքի անդամների հիշատակին Ամանում՝ Ռագդանի պալատում:

Այն բանից հետո, երբ զինվորականները նախազգուշացրել էին նրան գործողությունների մասին, որոնք, նրանց խոսքով, ձախողում են Հորդանանի անվտանգությունն ու կայունությունը, երկուշաբթի թագավորական ընտանիքի միջնորդությամբ Համզան հավատարմության երդում է տվել թագավոր Աբդուլային:

Չորեքշաբթի Հորդանանի թագավորը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշվել է, եւ Համզան գտնվել է «նրա հոգածության ներքո» իր ընտանիքի հետ միասին նրա պալատում: Սակայն Համզայի բացակայությունն այն բանից հետո, երբ նա հայտնվել էր տեսանյութում ապրիլի 3-ին, որտեղ ասվում էր, որ նրան կարգադրել են տանը մնալ, հանգեցրել է նրա գտնվելու վայրի շահարկումներին:

 

Աղբյուր՝ news.am

842