Չինաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն հայտարարել է երկրում մշակված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ցածր արդյունավետության մասին, հաղորդում է Associated Press-ը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով, չինական պատվաստանյութերը «պաշտպանության բավարար մակարդակ չունեն»: Նա նաև հավելել է, որ ներկայումս երկրի իշխանությունները քննարկում են «տարբեր տեխնիկական գծերից տարբեր պատվաստանյութերի» օգտագործման հնարավորությունը:

Չինաստանի պաշտոնյաները մամուլի ասուլիսի ընթացքում չեն մեկնաբանել Գաո Ֆուի հայտարարությունները, նշում է գործակալությունը: Միևնույն ժամանակ, երկրի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ ներկայումս Չինաստանում աշխատում են մատրիցային ՌՆԹ-ի հիմքով պատվաստանյութերի վրա, դրանք կլինիկական փորձարկումների փուլում են:

 

Աղբյուր՝ 1in.am

11 Ապրիլ, 2021 22:25
143
; ;