Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանը երկրում բանկերի ընդհանուր թիվը կրճատել է գրեթե մեկ քառորդով՝ տնտեսական աճի դանդաղման պայմաններում փոքր ֆինանսական հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու գործընթացի շրջանակում։

Fitch վարկանիշային գործակալության զեկույցի համաձայն՝ 2025 թվականին երկրում փակվել է ընդհանուր առմամբ ավելի քան 670 բանկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Փակված ֆինանսական կազմակերպությունները գրեթե ամբողջությամբ տեղակայված են եղել գյուղական վայրերում։

Արդյունքում՝ երկրում բանկերի թիվը նվազել է՝ հասնելով 3139-ի։ 2022-2025 թվականներն ընկած ժամանակահատվածում բանկերի ընդհանուր քանակը կրճատվել է 23%-ով։

 

94