Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից շարունակվում են կրթական հաստատություններում անվտանգության մշակույթի ձևավորմանն ուղղված միջոցառումները, որոնք արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացման ու պաշտպանվածության հուսալի երաշխիք են։
Օրերս մայրաքաղաքի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել էին ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարական ջոկատ: Նրանք ծանոթացել են հրշեջ-փրկարարական ծառայության առանձնահատկություններին, ինչպես նաև հրշեջ-փրկարարական տեխնիկային և փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող գործիքներին։
Փրկարարները դպրոցականներին ներկայացրել են արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագիծ դրսևորելու, անվտանգության կանոնները պահպանելու և այլ հարցեր, նաև պատասխանել են նրանց հետաքրքրող հարցերին։