Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները թևակոխել են նոր պատմական փուլ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ։
«Այսօր չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են նոր պատմական փուլում։ Նախագահ Թրամփը պարտավորվել է կրկին մեծ դարձնել Ամերիկան և օգնել ամերիկյան ժողովրդին՝ հասնելու նշանակալի հաջողությունների։ Չինաստանը ձգտում է չին ազգի մեծ վերածննդին, և երկրի արդիականացումը մշտապես նոր հեռանկարներ է բացում։ Երկու նպատակներն էլ հավակնոտ են և կարող են լրացնել միմյանց»,- նշել է Սի Ծինփինը։
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը և Վաշինգտոնը կարող են համատեղ նոր էջ գրել երկու ժողովուրդների բարեկամության պատմության մեջ։
«Պատմությունը, ինչպես գետը, երբեք տեղում չի դոփում, և չին ու ամերիկյան ժողովուրդների բարեկամության ապագան խոստումնալից է։ Եկեք միավորենք ջանքերը՝ խնամելու չին-ամերիկյան բարեկամության գեղեցիկ ծաղիկը և միասին գրելու դրա պատմության նոր էջը»,- ասել է նա։