Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանը գաղտնի խնդրել է Իրանին օգտագործել իր ազդեցությունը հուսիթների վրա՝ Կարմիր ծովում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար: Այս մասին «Reuters»-ին հայտնել են քննարկումներին ծանոթ երեք իրանական աղբյուրներ:

Ըստ աղբյուրների՝ Սաուդյան Արաբիան դիմել է Պեկինին այն բանից հետո, երբ հուսիթները ակտիվացել են Կարմիր ծովի ափին և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում:

Էր-Ռիադը վախենում է, որ լարվածության հետագա աճը կարող է վտանգել նավթի արտահանումը և նավագնացությունը:

Հրապարակորեն Չինաստանը կոչ է արել զսպվածության, երկխոսության և ծովային անվտանգության վերականգնման: Աղբյուրները նշում են, որ մասնավոր զրույցներում Պեկինը նաև խնդրել է Թեհրանին օգնել կանխել հակամարտության տարածումը կենսականորեն կարևոր էներգետիկ ուղիներին, որոնցից կախված է չինական տնտեսությունը:

Ըստ աղբյուրների՝ Իրանը պատասխանել է, որ տարածաշրջանային կայունությունը կախված է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտից: Չինացի պաշտոնյաները Թեհրանին չեն սպառնացել տնտեսական միջոցառումներով:

90