Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները մտադիր է հարված հասցնել Իրանին՝ ի պատասխան Եմենում գործող «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբական շարժման հարձակումների։ Այդ մասին «Truth Social» սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Թող «Truth Social»-ում այս գրառումը ծառայի որպես նախազգուշացում. եթե նրանք կրկին նման քայլի դիմեն, Միացյալ Նահանգները պատասխանատվության կենթարկի Իրանին, քանի որ հուսիթները Իրանի լիազորված ներկայացուցիչներն ու գործակալներն են։ Իրանը կկրի խիստ ռազմական պատիժ, ինչպես նաև հենց հուսիթները»,- գրել է Թրամփը։
Նա նշել է, որ այս նախազգուշացումն անում է ի պատասխան հուսիթների կողմից Սաուդյան Արաբիայի երկու նավերի վրա իրականացված հարձակումների։
Հինգշաբթի օրը հուսիթները հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Էնսելիա» և «Լեյլա» նավթատար նավերի վրա՝ պնդելով, որ դրանք խախտել են իրենց հայտարարած ծովային շրջափակումը։ Բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով նավերի վրա հրդեհներ են բռնկվել։