Հայաստանի և Վրաստանի իրավապահների համատեղ աշխատանքի արդյունքում Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած՝ ամենօրյա, համատեղ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն:
Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:
Երկու երկրների իրավապահների համագործակցության արդյունքում հետախուզվողի էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։
Հիշեցնենք, որ նշված դեպքով մյուս հետախուզվողներին ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին հուլիսին:
08 Հոկտեմբեր, 2026 15:52
93
Աղետների ռիսկի կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցությամբ․ ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիրը
08 Հոկտեմբեր, 2026 15:11
Ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան
08 Հոկտեմբեր, 2026 12:44
Օտարերկացին վերցրել է անձնագրերը և ստիպել ՀՀ-ում սեռական հարաբերություններ մատուցել
08 Հոկտեմբեր, 2026 12:10