ՀՀ Արմավիրի մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքվեց:

Կարևորելով ՀՀ Ամրավիրի մարզ-Հիմնադրամ գործակցությունում գիտական, կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի, այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:

Կողմերի միջև կնքված հուշագրի հիմնական նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն` նպաստելով բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը։ Բացի այդ, Արմավիրի մարզի համայնքներում մշակել և համատեղ իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային, տնտեսական և այլ ծրագրեր: Իսկ Հացիկ համայնքում ապահովել մանկան զարգացման կենտրոնի հիմնումը և վերջինիս նորարար ու առաջադեմ ծրագրերի իրականացումը:

12 Ապրիլ, 2021 15:43
206
; ;