ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: Ինչպես տեղեկացնում է  ՀՀ Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս գործով նախնական դատական նիստ է նշանակվել  օգոստոսի 25-ին, ժամը 12:00-ին:

 

Նշվում է, որ նիստի ընթացքում կքննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը:

Հիշեցնենք, որ Չախատրյանները կալանավորված են:

 

 

Ինչպես հայտնի է Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար

1232