
Այսօր հրավիրել եմ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել ենք պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
՛՛Եթե բնակարանները տրամադրելու ենք Արցախ վերադարձած մեր քաղաքացիներին, ապա այս դեպքում խոսքը վերաբերում է բոլորին:
Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ կառավարության հետ միասին՝ 6 ուղղությամբ՝
- հասարակական և արտադրական նշանակության շենք-շինություններ,
- մարդատար ավտոմեքենաներ,
- բեռնատար ու 9 և ավելի նստատեղ ունեցող մարդատար մեքենաներ,
- շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա,
- հիմնական և շրջանառու միջոցներ,
- մսատու և կաթնատու կովեր ու մեղվափեթակներ, պտղատու այգիներ:
Տրամադրվելիք աջակցությունը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին լուծելու սոցիալական մի շարք խնդիրներ և վերսկսելու տնտեսական գործունեությունը, հույս ունեմ՝ Արցախի Հանրապետությունում՝ դրանով իսկ նպաստելով մեր տնտեսության վերականգնմանը:
Արդեն ստորագրել եմ կառավարության համապատասխան որոշումները և ձևավորել այդ հարցով զբաղվող պետական հանձնաժողովը, իսկ հաստատված ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կարգերը կմշակվեն սեղմ ժամկետներում:
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ՝
http://president.nkr.am/am/news/lawsOrders/5250/՛՛,-գրել է Արցախի նախագահը: