ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ փոխգնդապետ Արթուր Հակոբյանը հետմահու պարգևտարվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դավիթի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Արթուրը հանրությանը հայտնի է պատերազմի ժամանակ ՊՆ «Զինուժ» մեդիայի պատրաստած ռեպորտաժներից։

1425