
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
« Հարգելի գործընկերներ,
Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատում նախատեսված չէ՛։
Ավելի մանրամասն փոքր-ինչ ավելի ուշ կգրեմ»։
Նշենք, որ տարբեր ԶԼՄ-ներում լուրեր էինշրջանառվում, էր ռուսական «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը ներկայացրել է Երևանի մանկական երկաթուղու զարգացման նախագիծ, որի դեպքում մանկական երկաթուղին դառնա աշխարհի լավագույն ատրակցիոններից մեկը, կաշխատի և՛ ամռանը, և՛ ձմռանը:
Ըստ տեղեկության նախագիծն պետք է իրականացվեր իտալական նախագծային բյուրոյի հետ համատեղ, որը նմանատիպ ատրակցիոններ է կառուցել Նյու Յորքում և ԱՄԷ-ում: Իրականանալու դեպքում մանկական երկաթուղին կարող է դառնալ Երևանի նշանակալից խորհրդանիշներից մեկը՝ ասված է «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի մամուլի հաղորդագրությունում: