Այսօր ԱԺ-ում նախագծերի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի` Շուշիի  Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկելուն, ասաց՝ ուրախ է, որ իր գործընկերները վերադարձան, ի վերջո, հայամետ քաղաքականության: 

Պատգամավորի արտահայտած այս միտքը վրդովեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքելով ասաց՝ հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ ասաց, որ պարոն Սիմոնյանն այս ամբիոնից հերթական ուսումնադաստիարակչական ելույթով հանդես եկավ, որտեղ սկսեց որոշել, թե դահլիճում նստած պատգամավորներն իրենց ինչպես պիտի պահեն: Պատգամավորը Տարոն Սիմոնյանին հիշեցրեց, որ սա իր լսարանը չէ, և նա պատգամավորների դասխոսը չէ, և հորդորեց իշխող կուսակցության պատգամավորների դիրքորոշումների, հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ անելու փոխարեն հետևել գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

«Այս դահլիճում չկա մարդ, որը ունեցել է այլ քաղաքականություն, քան հայամետն է»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, իսկ Հրաչյա Հակոբյանն էլ ասաց. «Հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե ինչ եք խոսում և որտեղ եք խոսում»։

Մանրամասները` տեսանյութում:

04 Մայիս, 2021 14:05
536
; ;