
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործողությունները որևէ մեկով թելադրված չեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը, արձագանքելով այն դիտարկմանը, որ ինքը համաձայն չէ բարձրագույն դատական մարմնի որոշմանը` Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով, նշելով, թե իբր դատախազի գործողությունները թելադրվում են:
«Սահմանադրական դատարան ներկայացված, գլխավոր դատախազի կողմից ստորագրված դիմումը և սույն դատարանում հնչեցված մտքերը դատախազության մտքերն են: Որևէ մեկը չի կարող ձեր ասած ձևակերպումներով միջամտել և չի փորձում այդպիսի միջամտություն: Իրավական լուրջ հարց կա»,- հայտարարեց դատախազը՝ հավելելով. «Իսկ ձեր ասած ձևակերպումները, որ չենք ընդունում բարձր դատարանի որոշումը՝ եթե չընդունեինք այդ որոշումը, դատարանում չէինք խոսի, որ ՍԴ որոշումը պարտավորեցնում է սույն դատարանին այդ հարցը քննարկել»:
Դատախազ Բաղդասարյանն ասաց, որ մասնագիտական առումով իր համար այդ որոշումը ընդունելի չէ: