Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրել են արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանը և ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը։

Հուշագրի նպատակը  Նախարարության կողմից  նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումների կազմակերպման և արդյունքների գնահատման աշխատանքների արդյունավետության բարձրացումն է՝ այդ գործընթացում ներգրավելով նշված ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ներուժը:  

Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել այս նախաձեռնությունը և ընդգծել, որ  Կառավարությունը կարևորում է նոտարական թարգմանիչների որակավորման գործընթացն այնպիսի մակարդակով անցկացնելը, որ ստուգման արդյունքում ընտրվեն բարձր  որակավորում ունեցող մասնագետներ։

Գևորգ Բարսեղյանը ևս կարևորելով հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը՝ նշել է, որ ֆակուլտետը կօգտագործի իր վիթխարի մասնագիտական ներուժը այս նախաձեռնությունը պատվով կյանքի կոչելու համար։

Ի թիվս այլնի՝ Հուշագրով նախատեսվում է, որ  Նախարարությունը, Ստուգումների կազմակերպման և արդյունքների գնահատման աշխատանքներում փորձագետի ներգրավման անհրաժեշտության դեպքում, դիմելու է ԵՊՀ համապատասխան  ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն, վերջինս ներկայացնելու է համապատասխան մասնագետների/փորձագետների թեկնածուներ:

 

3520